World Trade Center ցանցի ներդրողներին տարածք կտրամադրվի Երևանի կենտրոնում

 World Trade Center ցանցի ներդրողներին տարածք կտրամադրվի Երևանի կենտրոնում

Գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում է ընդգրկված 52 հարց, որից 49-ը չեն զեկուցվում, ևս երեք հարց էլ գաղտնի է հանդիսանում։

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց «World Trade Center» ցանցի ներդրողներին փոխանցել Երևանի կենտրոնում գտնվող գլխավոր փոստի շենքի հարակից տարածքը:

Ավելի վաղ կառավարությունը հավանություն էր տվել սեփականաշնորհման մասին որոշմանը` նույն ներդրողներին գլխավոր փոստի բուն շենքը, այժմ նաև հետնամասում՝ Սարյան և Պարոնյան փողոցների միջև գտնվող 13,2 հազար քմ մակերեսով հողամասը ևս հանձնել:

Այժմ գլխավոր փոստի շենքում է գտնվում Հայաստանի փոստային ազգային օպերատոր «ՀայՓոստը»: