Իրավական մտքի հերթական «գոհարը»

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի գրառումը
Սրանց իրավական մտքի հերթական գոհարը.
Վարժական հավաքի ներկայանալու անհատական ծանուցումը www.azdarar.am-ում տեղադրելը համարել պատշաճ ծանուցում և ուշադրություն` այդ եղանակով «պատշաճ» ծանուցված քաղաքացու չներկայանալու դեպքում վերջինին ենթարկել քրեական պատասխանատվության:
Անձին պատասխանատվության կարելի է ենթարկել միայն ՄԵՂՔԻ առկայության պայմաններում: Այսինքն, azdarar-ում դրած ծանուցումն ընդամենը ձևական(ֆիկտիվ) առումով է համարվում պատշաճ ծանուցում և դրա հիմքով հավաքին չներկայացած քաղաքացուն քրեական պատասխանատվության ենթարկելը կլինի օբյեկտիվ մեղսայնացում, ինչն արգելված է:
Ամեն դեպքում` նոր կարգավորումներն ընդունվելուց հետո օրը մի 3 անգամ Azdarar ստուգեք` շառից հեռու:
Կարծիքներ