Մայիսի 28-ին ևս ռեկորդ կխփենք․ Էրդողան. 

Մայիսի 28-ին ևս ռեկորդ կխփենք․ Էրդողան. 

«Մեր ժողովուրդը ցույց տվեց իր կամքը՝ մայիսի 14-ին Ժողովրդական դաշինքին շնորհելով Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մանդատների մեծ մասը՝ 323 մանդատ»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Հուսանք, մայիսի 28-ին մենք նույնպես ռեկորդ կխփենք մեր սիրելի ազգի կամքով ու աջակցությամբ»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին նախանշված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են Էրդողանն ու ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։

Ըստ թուրքական լրատվամիջոցների, ընտրություններում ամենաքիչ ձայներ հավաքած մյուս թեկնածուն՝ Սինան Օհանը մտադիր է առաջիկա ընտրություններում սատարել Էրդողանին, թեպետ ավելի վաղ հայտարարել էր Քըլըչդարօղլուին աջակցելու մասին։