ՊԵԿ- ի բլա- բլա- բլան․․․

ՊԵԿ- ի բլա- բլա- բլան․․․

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հասմիկ Ադամյանը գրել էր․

Երկու տարի շարունակ մասնակցում եմ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունները պաշտոնների համալրման համար անցկացված մրցույթներին, երկու տարի անընդմեջ հաղթող եմ ճանաչվում, բայց չեմ նշանակվում հաստիքին, վերջին անգամ առավելագույն 100 միավորից հավաքում եմ 100, բայց պարզվում է դա կապ չունի և պաշտոնը ստացել է ՀՀ անձնագրային և վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժանմունքի նախկին պետի տղան, ով մրցույթի ամենաթույլ մասնակիցն էր ու միավորների ռեյտինգային համակարգում ամենավերջին տեղը զբաղեցնող մասնակիցը, սակայն ուներ մաշադյան ռաֆիկի դաբՌոն, ով այդ մրցութային հանձնաժողովի նախագահն էր և ստացավ աշխատանքը․․․

Լրատվամիջոցներից մեկը հարցում էր կատարել ՊԵԿ-ին և ահա թե ինչ է պատմում

Հասմիկ Ադամյանը

Լրատվամիջոցի այն հարցին՝ թե ի՞նչ չափորոշիչներով է կատարվել ընտրությունը (ասել է թե կոնկրետ Ի՞նչ իրավակարգավորումներ և չափորոշիչների հիման վրա է «Հյուսիսային մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության բաժնի մաքսային տեսուչ» հաստիքի համար հաղթող ճանաչվել ՀՀ անձնագրային և վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժանմունքի նախկին պետ Գագիկ Խաչատրյանի որդի Արարատ Խաչատրյանը, ով ամենաթույլ, ամենացածր միավորներ ստացած մասնակիցն էր և դա է վկայում մրցութայնին ռեյտինգային ցուցակում նրա ամենավերջին տեղը զբաղեցնելու փաստը) ,  ՊԵԿ-ը ինչպես միշտ, խուսափել է պատասխանից, փոխարենը օրենքից անիմաստ մեջբերումներ արել, որին մենք շատ լավ քաջածանոթ ենք և մեր հարցադրումներն ամենևին օրենքից ոչ տեղին մեջբերումների ակնկալիքը չուներ, այլ փոխարենը թող հստակ պատասխաներ լրատվամիջոցի և իմ վերոգրյալ հարցին - ԻՆՉ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ.....

Եթե այդպես լավ եք օրենքներ մեջբերում, ինչու՞ Ձեր մատնանշած օրենքից Ձեզ ոչ բարենպաստ կետի մասին չեք հիշատակել (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ N 873-Ն) կետ 68 այն է ․<<Հանձնաժողովը, յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս>>, ՈՐԸ ԴՈՒՔ ԿՈՊՏՈՐԵՆ ԽԱԽՏԵԼ ԵՔ !!! Հ.Գ.

Ասել է թե ՊԵԿ-ի մեր հստակ հարցադրումները լղոզելու ու խուսանավելու անհաջող փորձ արեց` պատասխաննելով ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ ոչնչի մասին..

Նման կերպ փորձելով թեման «սվաղեն, ջրեն», բայց այս անգամ չի ստացվելու, ոսկորը կոկորդներն է մնալու, դատարանին էլ հո չե՞ն կարողանալու բլա-բլա- ներով կերակրել։

 

Հասմիկ Ադամյանը պատրաստվում է դիմել Վարչական դատարան։