Գրիգորի Խաչատուրովը ազա՞տ կարձակվի

Գրիգորի Խաչատուրովը ազա՞տ կարձակվի

«Սեպտեմբերի 20-ի Վերաքննիչ քրեական դատարանի որոշում կա, որով արձանագրվել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան ծանրակշիռ նոր հանգամանքներ։ Հոկտեմբերի 4-ին գնում ենք դատարան, ներկայացնում որոշումը, դատարանն էլ որոշում է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը»։ Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։ Նշենք, որ փաստաբաններ Միհրան Պողոսյանն ու Հակոբ Ենոքյանը «Գրիգորի Խաչատուրովի գործը որպես դատական համակարգի համար լակմուսե թուղթ» թեմայով մամուլի ասուլիս են հրավիրել։

«Մենք բողոքարկել ենք այս որոշումը, որը մակագրվել է այն դատավորին, որն ասել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ։ Հիմա եթե դատավոր Հովաննիսյանը իրավական որոշումներ հայտնի, հետո այդ դիրքորոշումները վերահաստատելու ժամանակ հրաժարվի իր իսկ դիրքորոշումներից, էլ ինչի՞ համար է զբաղվում իրավաբանությամբ։ Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կամ պետք է ազատ արձակվի, կամ Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի»,- հավելեց նա։