«Եվրո 2020»-ը կարող է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով

«Եվրո 2020»-ը կարող է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով

«Եվրո 2020»-ը կարող է չեղյալ հայտարարվել կամ հետաձգվել՝ կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին «Rai Radio 1 Sport»-ի եթերում հայտարարել է ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվան։ «Ներկայումս մենք սպասողական վիճակում ենք եւ երկրից երկիր հետեւում ենք դեպքերի զարգացմանը։ Ֆուտբոլը պետք է համապատասխանի կոնկրետ պետությունների թելադրած պայմաններին։ Մենք կփորձենք հասնել այն բանին, որ չեղյալ չհայտարարվի, սակայն սպորտային միջոցառումները կարող են դադարեցվել, եթե իրավիճակը վատթարանա»,- ասել է Ուվան։ Նշենք, որ հանդիպումների մի մասը տեղի է ունենալու Հռոմում։ Ներկայումս Իտալիայում արձանագրված է կորոնավիրուսով հիվանդացության ավելի քան երկու հարյուր դեպք։