Էսօր իրենք են, վաղը կարող է մեկ ուրիշը լինել

Էսօր իրենք են, վաղը կարող է մեկ ուրիշը լինել

ԱԺ նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանն անդրադարձել է այսօրվա ձերբակալություններին։

Նախկին պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել է 

«Ես մարդու իրավունքներ ասվածը շատ պարզ եմ հասկանում՝ դա բոլորի համար է ու առանց կրկնակի ստանդարտների։ Անկախ նրանից, թե իմ, վարչապետի կամ մեկ ուրիշի քիմքին տվյալ անձը գալիս է կամ չի գալիս։ Եթե որևէ քրեական հոդված առերևույթ չի խախտել, բայց ենթարկվում է հետապնդման, անհամաչափ ուժի կիրառման, ազատության սահմանափակման, դա ինքնին արդեն քաղաքական է, ոտնահարում է մարդու իրավունքներն ու դատապարտելի է։ Ինչը և հիմա այս գրառմամբ անում եմ՝ չնայած բոլորին էլ պարզ է, թե տվյալ անձանց ինչպես եմ վերաբերվում։ Էսօր իրենք են, վաղը կարող է մեկ ուրիշը լինել։ Ժողովրդավարության կառուցման երկարուձիգ ճանապարհին ամենակարևորը սկզբունքներին չդավաճանելն է։ Ձեզ էլ եմ հորդորում այդպես վարվել»։