Դատապարտում եմ բռնության կոչի ցանկացած քայլ. ավագանու անդամ

Դատապարտում եմ բռնության կոչի ցանկացած քայլ. ավագանու անդամ

Երևանի քաղաքապետարանում շարունակվում է  Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ փակ նիստը, քննարկվում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը համացանցում տարածելու միջադեպը։

«Առհասարակ դատապարտում եմ բռնության կոչերը, նմանատիպ դրսևորումները։ Էս պահին այլ հայտարարություն չանեմ, քանզի հրավիրվել է արտահերթ նիստ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը։

Նա նշեց, որ Հենրիկ Հարթենյանը անձամբ ներկա է նիստին։

«Հույս ունեմ՝ ինքը իր պատճառաբանությունը, իր մեկնաբանությունը ունի, շատ մեծ հույս ունեմ, բայց ինքս դատապարտում եմ, խիստ եմ դատապարտում»,- ասաց Անտոնյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքի «stories» բաժնում տեղադրել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը, գրելով «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան»։