Ադրբեջանական ընդդիմությունը դեմ է ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի երկարաձգմանը

Ադրբեջանական ընդդիմությունը դեմ է ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի երկարաձգմանը

Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները հանդես եկան հայտարարությամբ, որ կողմ են, որպեսզի ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետը երկարաձգվի, ադրբեջանական ընդդիմությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Երեւանի հայտարարությունը սադրանք է։

«Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հայտարարել է, որ ռուսական բանակի ներկայությունը Ղարաբաղում չի կարող երկարաձգվել ոչ քսան տարով, ոչ իսկ քսան օրով։

«Ադրբեջանցի ժողովուրդը նման իշխանություն չի տվել Իլհամ Ալիեւին»,- ասել է Քերիմլին, հավելելով, որ «ԱԺՃ»-ն կուժեղացնի պայքարը՝ Ղարաբաղից ռուսական խաղաղապահների դուրս բերման համար։ 

Infoteka 24.ru