Ի՞նչպես է ցեմենտի անվան տակ հերոին ներկրվել

Ի՞նչպես է ցեմենտի անվան տակ հերոին ներկրվել

Կոռուպցիոն սկանդալների պակաս այս կարճ ժամանակահատվածում՝ թավշյա հեղափոխությունից հետո, չենք ունեցել, բայց այն ինչ փոխանցում են լավատեղյակ աղբյուրները, շատերի զարմանքը կհարուցի:

ՀՀ Կառավարությունը հունվարին որոշում ընդունեց առաջիկա 6 ամսում արգելել դեպի ՀՀ ցեմենտի ներկրումը, ինչը հիմնավորվեց, որպես երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերություններին խրախուսում: Պարզվում է, այս որոշումից մեղմ ասած «տուժել է» մի կազմակերպություն, որն առաջին հայացքից ցեմենտի ներկրմամբ է զբաղված, բայց իրականում բոլորովին այլ փոշենման զանգված է ներկրում, մասնավորապես՝ հերոին տեսակի թմրանյութ: Հնարամիտ կազմակերպությունը հերոինը ներկրում է ցեմենտի մեջ թաքցված, ինչո՞ւ ցեմենտի, որովհետև ոչ մի սկաներ ցեմենտի մեջ չի կարողանում ֆիքսել թմրանյութի պարունակությունը:

Եվ այն պահից, երբ արգելվեց ցեմենտի ներկրումը, այս կազմակերպությունը կանգնեց իր համար տհաճ փաստի առաջ: Եկամտաբեր բիզնեսը չկորցնելու համար, վերջիններս ստիպված էին այլ ճանապարհ գտնել թմրանյութը Հայաստան ներկրելու համար:Ըստ այդմ, կանգ են առնում ցեմենտի ներկրումը փոխարինել խմորիչի (դրոժի) ներկրմամբ, ինչն էլ պատճառ է հանդիսանում, այս մախինացիանների բացահայտմանը: Պարզվում է, ի տարբերություն ցեմենտի, դրոժի մեջ հերոինը հեշտությամբ հայտնաբերվում է:

Ի դեպ, այս ողջ գործընթացում կազմակերպությունը ունեցել է, բարձրաստիճան չինովնիկների՝ անգամ ԱԺ տնտեսական գծով մասնագիտացած պատգամավորների հովանավորչությունը:Հավաստի աղբյուրները փոխանցում են, որ իրենց թողտվությամբ է իրագործվել հանցավոր այս մեխանիզմը, և դրա դիմաց բնականաբար պատգամավորներին տրվել են լուրջ ատկատներ:

Թե ինչպիսի զարգացումներ կլինեն այս մասով, կախված է այն հանգամանքից, թե իրավապահները որքան կամք ու քաջություն կգտնեն իրենց մեջ բացահայտել այս կոռուպցիոն և հանցավոր սխեման, անկախ նրանից թե ովքեր են այդ գործի պարագլուխները:

Բաբկեն Սարգսյան