Հավաքվել էին Գանձասարում

Հավաքվել էին Գանձասարում

Երեկ Ղարաբաղից հետաքրքրվում էին, թե որտեղ է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Նկատել էին, որ նա 2-3 օր է՝ չկա, չի երեւում, ենթադրում էին, որ Հայաստան է ժամանել։

Մենք կապվեցինք Երեւանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանի հետ, որն ասաց, որ Բակո Սահակյանը Երեւանում չէ։

Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանից ճշտեցինք, թե որտեղ է Բակո Սահակյանը։ Նա ասաց, որ Ստեփանակերտում է, իսկ երեկ եղել է շրջաններում։ Ո՞ր շրջաններում։ Գանձասարում։ «Գանձասար էինք գնացել Արցախի թեմի վերաբացման 30-ամյակի տոնակատարություններին»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Արցախյան աղբյուրները մեզ ասացին, որ երեկ Գանձասարում շատ հետաքրքիր կազմ է հավաքված եղել։ Այնտեղ են եղել Սեյրան Օհանյանը, Աղվան Հովսեփյանը, Դավիթ Շահնազարյանը, Սեդրակ Քոչարյանը, Աշոտ Ղուլյանը, Արշավիր Ղարամյանը, Արկադի Ղուկասյանը։ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի հրավերով Գանձասարում է եղել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։