ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանին․ նպատակը հայտնի է 

ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանին․ նպատակը հայտնի է 

Եվրամիությունը նախատեսում է Հայաստանին հատկացնել 10 մլն եվրո, որը պետք է ծախսվի 2,5 տարվա ընթացքում մեկ գումարտակի համար մոդուլային դաշտային ճամբար ստեղծելու համար։  Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը՝ դիվանագիտական ​​փաստաթղթերին հղումով։

Նշվում է, որ օգնություն կտրամադրվի Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Մոդուլային ճամբարը կներառի նաև բժշկական կլինիկա և հարակից ծառայություններ և հարմարություններ:

«Այս աջակցության նպատակն է օգնել Հայաստանի Զինված ուժերին բարձրացնել իր ճկունությունը և կայունություն հաստատելու կարողությունը և դրանով իսկ ավելի լավ պաշտպանել խաղաղ բնակիչներին ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների ժամանակ»,- ասվում է հրապարակման կողմից ձեռք բերված փաստաթղթում։