Զրահապատ մեքենաների արտադրող երկիր կարող էր դառնալ Հայաստանը, ինչու՞ չեղավ, կարող եք վարչապետին հարցնել

Զրահապատ մեքենաների արտադրող երկիր կարող էր դառնալ Հայաստանը, ինչու՞ չեղավ, կարող եք վարչապետին հարցնել

Դուք կասկածելի բան չեք տեսնում, որ մարդը բարեգործությամբ է զբաղվում, ներդնումներ անում ու հենց քաղաքկանության անուն է տալիս, միանգամից սկսում են ծագել անօրինական ինչ-որ բաներ։ Վստահ եմ, որ հետո ավելի շատ նորություն կիմանամ այն մասին, թե ինչեր եմ արել ես իմ կյանքում։ Այս  մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացում  ասաց «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը՝ անդրադառնալով իր՝  ապօրինի զենքի բիզնես ունենալու մասին խոսակցություններին։ Թովմասյանը վստահեցրեց՝ անօրինական ոչ մի գործարքների հետ ինքը կապ չունի։

Գործարարը տեղեկացրեց, որ 2,5 տարի առաջ մասնակցել են ՀՀ ՊՆ-ի կազմակերպած միջոցառմանը։ Երկրի ապագայի համար Թովմասյանը փորձել է մաքսիմալ հնարավորությունները ներդնել և հրավիրել է միջոցառմանը մասնակցելու խոշոր կազմակերպություներից մեկին։
«Առաջարկել ենք նույն այդ արտադրանքները՝ զրահապատ մեքենաները, դնել Հայաստանում՝ ամրացնելու ՀՀ պաշտպանությունը։ Հայաստանը կդառնար նաև զրահապատ մեքենաների արտադրող։ Դրա հետ միասին հանդիպել ենք վարչապետի, ՊՆ-ի հետ ու համաձայնեցրել, որ Հայաստանում պատրաստ ենք ներդրումներ անել, որ ստեղծվի նման արտադրություն։ Առաջին հանդիպումը 2018-ի մարտին էր»։

Իշխանությունները ներդրման համար հավանություն տվել են, իսկ թե ինչու՞ մինչ օրս զրահապատ մեքենաների արտադրություն չի հիմնվել, Թովմասյանը խորհուրդ է տալիս դիմել կառավարություն, մասնավորապես ՝ էկոնոմիկայի նախարարին, հանձնաժողովների նախագահներին։

«Վերջին անգամ՝ հոկտեմբերի 9-ին, վարչապետը զարմացած հարցրեց, թե ինչո՞ւ չի ստացվում դա, ասել ենք, որ հունիս ամսից ամեն շաբաթ տնօրինությանը ասում էին՝ կհրավիրեն, բայց մինչև օրս էլ չենք հանդիպել։ Այսինքն՝ ինչու այն, ինչ ասում եմ, չեղավ, դուք այդ հարցը կարող եք տալ վարչապետին և կառավարության մյուս անդամներին»,- հավելեց նա։