ՀՀ-Արցախ վերամիավորման փաստաթղթի 30-ամյակ և նոր մոտեցումներ

ՀՀ-Արցախ վերամիավորման փաստաթղթի 30-ամյակ և նոր մոտեցումներ

Դեկտեմբերի մեկին լրացավ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի վերամիավորման մասին որոշման 30-ամյակը: Երևանում «Արցախի վերամիավորման 30-ամյա տարեդարձը. խոչընդոտներ և լուծումներ» խորագրով քննարկում անցկացվեց արցախյան և հայաստանյան փորձագետների, քաղաքական գործիչների ու դիվանագետների մասնակցությամբ․ Ժիրայր Սեֆիլյան, Չուգասզյան, Ավետիսյան, Բադասյան, Պապյան, Նավասարդյան, Հրանուշ Խառատյան և այլք։

Գրեթե բոլոր բանախոսները առաջարկում էին լուծումներ, մոտեցումներ, որոնք  արմատապես փոխում են բանակցությունների տրամաբանությունն ու հիմքերը՝ միջազգային իրավունքի տեսակետից։  «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ հիմա աշխարհում չկա տարածքային ամբողջականության քարացած սկզբունք և միջազգային հարաբերությունների ոլորտում տեսնում ենք նոր հռետորաբանություն, որտեղ նախահարձակ զսպման մասին է ավելի շատ խոսվում։

«Այսօրվա քաղաքականության իրականության մեջ տեսնում ենք, որ տեղի է ունենում առաջին Համաշխարհային պատերազմի քաղաքական իրողությունների վերանայման, այդ թվում՝ սահմանների վերանայման մի լուրջ գործըթնաց և ամեն օր է տեղի ունենում»,-հայտարարեց է Չուգասզյանը։ Մասնավորապես, տարիներ շարունակ խոսվել է ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, բայց ո´չ ազգերի ինքնապաշտպանության իրավունքի։ Ըստ Չուգասզյանի՝ դիրքորոշումը, որը հայկական դիվանագիտությունը ունեցել է տարիներ շարունակ, լուրջ վերանայման կարիք ու հնարավորություն ունի։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը համամիտ է։ Ավելին, նրա խոսքով, Առաջին համաշխարհային պատերազմից սկսած` ողջ քաղաքական  իրադարձությունները, որ տեղի են ունենում, և դրանց դինամիկան ենթարկվում է լուրջ քաղաքական փոփոխությունների, որ շատ մասնագետների կարծիքով՝ երկրորդ Յալթա են միջազգային հարաբերություններում։  Ըստ նրա՝ միջազգային հարաբերություններում լանդշաֆտի փոփոխություններում  կատարվող գործընթացների դագաղի կափարիչի վրա վերջին մեխը խփեց Թուրքիան՝ հարձակվելով Սիրիայի վրա։ Նավասարդյանն ասում է, որ Սիրիա թուրքական ներխուժումից և մինչև Մոսուլ հասնելու հավակնություններից հետո ռուս փորձագետներն անգամ հարցնում են՝ ինչո՞ւ Լենին պապիկի նվիրած Արարատն ու Ղարսը դուք՝ հայերդ, չեք վերադարձնում։ 

Արցախյան հարց։ Ըստ Նավասարդյանի միջազային իրավունքը բացարձակ արգելք չի հանդիսանում միացման համար։ Ֆեդերատիվ հիմունքների վրա, կոնֆեդերացիայի կամ այլ ձևի։ Եվ հիմա այս տուրբուլենտության ֆոնը դժվարությունների կողքին ստեղծում է նաև բարենպաստ պայմաններ։ Արմեն Նավասարդյանը նշեց նաև, որ շատ կարևոր է, որ այս վճռական շրջանում Հայաստանն ունենա անվտանգության հայեցակարգ։ Նավասարդյանն ասում է, որ երբ այդ մասին ասում են, ԱԳՆ-ում նեղանում են։


«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նախ արձանագրեց, որ Արցախի քաղաքական ճակատագրի հարցում հասարակությունը բաժանված է 2 մասի. Արցախը` որպես հանրապետության մաս, այն է՝ մարզ դիտարկողների և Արցախը որպես անկախ դիտարկողների։
Քննարկումըն վերջում այն մի պահ սպառնում էր վերածվել կռվի։ Նախ, հրավիրյալների համար «օտար մարմին» Ավետիք Իշխանյանը  անհամաձայնություն հայտնելով Արա Պապյանի դիտարկման հետ, որ Արցախի հարցում կա 2 հիմնական մոտեցում՝ անկախականներ և Արցախը Հայաստանի մարզ համարողներ, նկատեց, որ կան այլ մոտեցումներ ևս։ Մասնավորապես,  «Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, խաղաղ ապրել, զիջումների գնալ․․»։ Ավետիք Իշխանյանը, որն ակնհայտորեն Տեր-Պետրոսյանի մասին էր խոսում, նկատեց․ «2008 թվականին որքան մարդ գնաց էդ ուղղութամբ, և նույնիսկ այստեղ ներկաներից շատերը։ Եկեք ճիշտը խոսենք, ի վերջո անկախականների կողմնակիցները, և միավորման կողմնակիցները գոնե մի բանում համաձայն են, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս։ Եվ այս դեպքում, պայմանական ասած՝ հակադրությունը  պետք է որ թե լինի այս երկու ուժերի միջև»։
Սա ներկաներին, դատելով Ժիրայր Սեֆիլյանի և այլոց դեմքի արտահայտությունից, ակնհայտորեն դուր չեկավ, և երբ Իշխանյանը մեջբերեց Պապյանից մեկ այլ հայտարարություն միավորված պետությունների մասին, վերջինս կարմատակած նկատեց, որ նա սուտ է ասում։ Իշխանյանը վրդդովեց, առաջարկեց իր բերանը չփակել, Պապյանն էլ ասաց, որ խոսքը բերանը փակելու մասին չէ։ Պարզապես առաջարկում է իրենից ճիշտ մեջբերումներ անել։  Ավարտելով խոսքը՝ Ավետիք Իշխանյանը ոչ շատ ցուցադրական, բայց լքեց հավաքը։