Ֆրանսիայում մտադիր են վերաբացել գինետներն ու ռեստորանները

Ֆրանսիայում մտադիր են վերաբացել գինետներն ու ռեստորանները

Տուրիստական վայրերն ու կամպինգները կարող են վերաբացվել Ֆրանսիայում՝ գինետների եւ ռեստորանների հետ արդեն այս ամիս։ Այս մասին գրում է The Local-ը։ Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է ռեստորանային եւ տուրիստական բիզնեսի համար հակահամավարակային կանոնների մեղմացման եւ մեկուսացումից դուրս գալու երկրորդ փուլը սկսելու մասին։

Նա պարզաբանել է, որ հունիսին ռեստորանները, գինետները, սրճարանները, հյուրանոցներն ու մյուս տուրիստական ձեռնարկությունները կարող են վերաբացվել, սակայն պետք է խստագույնս պահպանեն բժշկասանիտարական ցուցումները։ Նոր կանոններով արգելվում է 100 կմ հեռավորությունից ավելի հեռու ուղեւորության մեկնումը։ Հունիսի 2-ից մարդիկ կկարողանան ճամփորդել Ֆրանսիայի ներսում։