Մաուրո Իկարդին տեղափոխվում է «ՊՍԺ»․ գործարքը կայացել է

Մաուրո Իկարդին տեղափոխվում է «ՊՍԺ»․ գործարքը կայացել է

Միլանյան «Ինտերը» հայտարարել է, որ հարձակվող Մաուրո Իկարդին վերջնականապես տեղափոխվում է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»։ Այս մասին հայտնում է Gazeta.Ru-ն։ Գործարքը կայացել է, սակայն մանրամասների մասին չի բարձրաձայնվում։

Ըստ շրջանառվող լուրերի, տեղափոխությունն արժեցել է 50 միլիոն եվրո եւ 7 միլիոն բունուսային հնարավորություն։ Իկարդին «Ինտերում» հանդես էր գալիս սկսած 2013 թվականից։ Մասնակցել է 188 հանդիպման Իտալիայի առաջնությունում եւ խփել 111 գոլ։ 2019-ի սեպտեմբերից հանդես է եկել փարիզյան ակումբում՝ վարձակալության պայմաններով։