Ռոնալդուն ու Պիրլոն կմնան Թուրինում. «Յուվեի» մարզական տնօրեն

Ռոնալդուն ու Պիրլոն կմնան Թուրինում. «Յուվեի» մարզական տնօրեն

Մինչ մարզական միջազգային մամուլում շարունակում են լուրեր շրջանառել, թե Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն առաջիկա տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ լքելու է իտալական ակումբը, «Յուվեի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին տված վերջին հարցազրույցի ժամանակ հերքել է այդ տեղեկությունները, վստահեցրել է, որ ամեն ինչ անելու է պորտուգալացուն թիմում պահելու համար, ակումբի մարզական տնօրենը նշել է նաև, որ թիմի գլխավոր մարզիչ Անդրե Պիրլոն ևս, ամենայն հավանականությամբ, կմնա ակումբում։

««Բենեվենտոյից» կրած պարտությունն իհարկե ցավալի էր, բայց դա չի նշանակում, որ ակումբի ռազմավարության մեջ փոփոխություններ ենք պատրաստվում կատարել։ Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ուստի ամենևին չենք պատրաստվում հրաժարվել նրա ծառայություններից։ Պարտությունը բացասական ազդեցություն չի ունենա նաև Պիրլոյի վրա, մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունը նաև նրա հետ։ Մի խոսքով, ոչ Ռոնալդուից ենք դժգոհ, ոչ էլ Պիրլոյից, հաջողությունները, կարծում եմ առջևում են»,- ասել է  Ֆաբիո Պարատիչին։