Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 10-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Անվտանգության խորհրդի անդամների հետ։

«Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է վաղը»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով, հանդիպման թեմաները կհրապարակվեն նախագահի ելույթից հետո։

Պեսկովը չի նշել՝ արդյո՞ք Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ կքննարկի Ղրիմի կամրջի վրա ստեղծված արտակարգ իրավիճակի հարցը։