Ստամբուլում բնակելի շենք է պայթել, զոհեր կան

Ստամբուլում բնակելի շենք է պայթել, զոհեր կան

Թուրքական Ստամբուլում բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնել է նահանգապետ Ալի Երլըկայան։

Պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլի շենքերից մեկում, նախնական պատճառը գազի արտահոսքն է եղել, հայտնել են տեղական լրատվամիջոցները։

«Բնական գազի պայթյունի հետևանքով, ցավոք, երեք մարդ է մահացել։ Շենքում որոնողական աշխատանքները շարունակվում են»,-գրել է Երլըկայան Twitter–ում։