Apple-ը նոր սմարթֆոն կներկայացնի

Apple-ը նոր սմարթֆոն կներկայացնի

Apple ընկերությունը նախատեսում է թողարկել նոր «այֆոն» որը կունենա լազերային 3D տեսախցիկ։ Սմարթֆոնը կթողարկվի 2020 թվականին։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Խոսքը այնպիսի հետնամասային տեսախցիկի մասին է, որը կկարողանա սքանավորել տարածությունը մինչեւ 4,5 մետր հեռավորությունից եւ կօգտագործվի որպես հավելյալ իրականություն եւ նկարների խորության ավելի լավ արտահայտման միջոց։