Քրեական հետախուզությունից զանգել ու կանչել են Տիգրան Մազմանյանին

Քրեական հետախուզությունից զանգել ու կանչել են Տիգրան Մազմանյանին

Քաղակտիվիստ Տիգրան Մազմանյանը զանգ է ստացել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության վարչությունից, թե իրեն բանավոր ծանուցում են, որ ներկայանա վարչություն։

Մազմանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե իրեն ինչի համար են կանչում, ասել են՝ «արի ներկայացի, քեզ բանավոր ծանուցում ենք»։ Մազմանյանն ասաց, որ չի պատրաստվում ներկայանալ ոստիկանություն, քանի դեռ իրեն օրենքով սահմանված կարգով գրավոր ծանուցում չի եղել։