«Մարվելը» ներկայացրել է, թե ով է «Հաստլիկ Տորը»

«Մարվելը» ներկայացրել է, թե ով է «Հաստլիկ Տորը»

Եթե հավատանք «Վրիժառուները․ ֆինալ» բլոքբաստերի նկարահանումների մասին պատմող տեսանյութերից մեկին, ապա Հաստլիկ Տորի իսկական անունը Մարվելի կինոմոլորակում, Բրո Տոր է։ Այս մասին հայտնում է КиноПоиск-ը, հավլելով, որ նրա արտաքինը ճիշտ է ենթարկվել է փոփոխության, սակայն հերոսականությունը մնացել է նույնը։ Բրո Տորը կամ Տոր Լեբովսկին, ինչպես նրան անվանում է Քրիս Համսվորտը, «Ֆինալում» ներկայացվել է որպես օրինակ այն բանի, թե պարտությունն ինչ կերպ կարող է ազդել հերոսի վրա։ Չկարողանալով հաղթահարել հանգամանքների դասավորությունն ու դրանց հետեւանքները, Տորը հեռանում է մարդկանցից եւ նախընտրում գարեջուրը, չիփսերն ու տեսախաղերը։ Նա էկրանին հայտնում է արդեն որպես մազախռիվ ու խճճված մորուքով։ Նրա կոստյումը կշռում է մոտ 40 կգ, իսկ մազերի հարդարանքի ու գրիմի համար երեք ժամ է ծախսվել օրական։