Ուկրաինացիներն ուզում են Պուտինի պես նախագահ ունենալ․ Զախարովա

Ուկրաինացիներն ուզում են Պուտինի պես նախագահ ունենալ․ Զախարովա

Ուկրաինացիները կցանկանային ունենալ այնպիսի նախագահ, ինչպիսին ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինն է։

Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ուկրաինացի ժողովրդի ողբերգությունն այն է, որ նրանք իսկապես ցանկանում են ունենալ այնպիսի նախագահ, ինչպիսին Պուտինն է»,- RT-ի հետ զրույցում ասել է Զախարովան: 

Նրա խոսքով, Ռուսաստանի ղեկավարը բաց, վճռական, բանիմաց և ճկուն քաղաքական գործիչ է։ 

Ուկրաինացիների խնդիրն այն է, որ նրանք մշտապես ստանում են Արևմուտքի կողմից նշանակված առաջնորդներ, եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ի խոսնակը։