Վարդան Պետրոսյանը հանդես կգա նոր՝ «Իմ կիսատ թողած երգը» մենաներկայացումով

Վարդան Պետրոսյանը հանդես կգա նոր՝ «Իմ կիսատ թողած երգը» մենաներկայացումով

Սիրված դերասան Վարդան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրել է․

«Սիրելի բարեկամներ, երկար ընդմիջումից հետո, վերջապես, Վարդան Պետրոսյանը հանդես կգա Երեւանում ։ 

Օգոստոսի 28, 29, 30 2019, ին նա կներկայացնի իր նոր ՝ «Իմ կիսատ թողած երգը» մենաներկայացումը Ստանիսլավսկու անվան թատրոնում։ 

Սիրով ու անհամբեր սպասում ենք...

Տոմսերի վաճառքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կտեղադրվի էջում»։