Ֆելիքս Ցոլակյանն աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվին

Ֆելիքս Ցոլակյանն աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվին

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների  նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է ֆինանսների նախարարության գանձապետարանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված հաշվեհամարին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։