ՌԴ հերոսը, պարզվում է, մարդասպան և խուլիգան է. կանցկացնի ճաղերի ետևում

ՌԴ հերոսը, պարզվում է, մարդասպան և խուլիգան է. կանցկացնի ճաղերի ետևում

«Լուգանսկի կայազորի զինվորական դատարանը» Ռուսաստանի հերոս Իրեկ Մագասումովին դատապարտել է 11 տարվա ազատազրկման՝ սպանության և խուլիգանության համար՝ հերոսի կոչումից զրկելով։

«Դատարանը Մագասումովին դատապարտել է 11 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ զրկելով նրան հերոսի կոչումից», - ՌԻԱ Նովոստի-ին ասել է նրա փաստաբան Կոնստանտին Էլֆիմովը։

Պաշտպանի խոսքով՝ որոշվել է պահպանել փոխգնդապետի զինվորական կոչումը և Արիության երեք շքանշան։