Ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցիչների պակաս կա 

Ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցիչների պակաս կա 

Ռուսական դպրոցներում առկա է ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներ դասավանդող ուսուցիչների սուր պակաս, հայտնում է «Ժողովրդական ճակատ» շարժումը։ Համաձայն իրականացված մոնիթորինգի, դպրոցների 43,8 տոկոսում առկա են մաթեմատիկայի ուսուցիչների թափուր հաստիքներ, 22,4 տոկոսի մոտ՝ ֆիզիկայի։

Հետազոտությունը նաեւ պարզել է, որ ամենամոտ ապագայում թոշակի անցնող մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ուսուցիչներին փոխարինող գտնելը կդառնա խիստ դժվար, իսկ հաճախ՝ անհնարին։ Մասնագետները նշում են, որ հարկավոր է ուսուցիչների աշխատավարձը բարձրացնել զգալի կերպով, մինչդեռ տարեկան կտրվածքով նրանց աշխատավարձները բարձրացվել են 4 տոկոսով՝ 41 հազարից հասնելով 42,7 հազար ռուբլու։