Հեղինակազորվել են նաև «Ֆակտոր»-ն ու «1-in.am» -ը 

Հեղինակազորվել են նաև «Ֆակտոր»-ն ու «1-in.am» -ը 

Շարունակվում է  տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հեղինակազորումը։ Ցանկը թարմացվել է նոր անուններով․
 «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊԸ «Տավուշ հեռուստաընկերություն», «Դելտա Թիվի»,  «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն», «ԴԱՐ-21»  հեռուստաընիկերություն,  «ԳԱԼԱ հեռուստաընկերություն», «Սկիզբ մեդիա կենտրոնը»։ Հիշեցնենք, որ վերջինը պատկանում է  ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Մոտ 20 օր առաջ ՝ «Սկիզբ մեդիա կենտրոնի»՝ «1-in.am»  կայքի գլխավոր խմբագր Աստղիկ Սափեյանը հեղիանակազորվելու մտադրության մասին մեր հարցին ի պատասխան հայտնել էր, թե դեռ որոշում չունեն։ Նույնը՝ «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն»-ի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանը։
Հիշեցնենք, որ 2021 թ․ հեռուստաընկերություններին տրամադրված կապուղիների մրցույթի լրանալուց հետո թվային մուլտիպլեքսի սլոթների համար կարող են դիմել միայն հեղինակազորված  տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցողները։