Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։

Հավաքելով 76 միավոր՝ 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Երկրորդ հորիզոնականում է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (74 միավոր)։

20 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը չորրորդն է, իսկ լավագույն հնգյակը եզրափակել է «Փյունիկի» ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյանը: