Բեռնատարի կատարած վրաերթի հետեւանքով 15 մարդ է զոհվել Հնդկաստանում

Բեռնատարի կատարած վրաերթի հետեւանքով 15 մարդ է զոհվել Հնդկաստանում

Առնվազն 15 մարդ է զոհվել Հնդկաստանում՝ բեռնատարի կողմից իրականացված վրաերթի հետեւանքով։Այս մասին հայտնում է NDTV-ն։ Դեպքը տեղի է ունեցել Գուջարաթ նահանգի Սուրատ քաղաքից 60 կմ հեռավորության վրա։ Նախնական տեղեկություններով, օրվա մութ ժամի ընթանալով, բեռնատարի վարորդը չի տեսել ճանապարհով գնացող բանվորներին եւ վրաերթի է ենթարկել նրանց։

12 մարդ զոհվել է տեղում, եւս երեքը՝ հիվանդանցում։ Հիվանդանոց է տեղափոխվել ութ մարդ, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է։ The Times of India-ն էլ հաղորդում է, որ վրաերթից առաջ, բեռնատարը բախվել է մի տրակտորի։