Որտեղից է եկել ձու ներկելու ավանդույթը

Որտեղից է եկել ձու ներկելու ավանդույթը

Շատերին այս օրերին հետաքրքում է` եթե տանը մահացած մարդ կա, արդյոք կարելի՞ է զատկի ձու ներկել: Եկեղեցին բացատրում է, որ Զատկի ձուն ոչ մի կերպ չի առնչվում մահացածի հետ, և նրա հոգուն ոչ օգնում է, ոչ էլ խանգարում:

Զատկական ձուն խորհրդանշում է Քրիստոսի հարությունը, դատարկ գերեզմանը, նոր կյանքը: Մարդիկ հին ժամանակ միմյանց ձու էին նվիրում զատկի օրը ու ասում` «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Իսկ կարմիր են ներկում, որովհետև և՛ խորհրդանշում է Քրիստոսի արյունը, որ թափվեց խաչի վրա և՛ հետևյալ պատմությունը: Մարիամ Մագդաղենացին մի անգամ հանդիպում է Տիբերիոս կայսերը ու նրան ձու էր տալիս ասելով, որ Քրիստոսը հարություն է առել: Կայսրն ասում է.«Ես ավելի շուտ կհավատամ որ այդ ձուն հիմա կարմրի, քան թե մեռելը հարություն առնի»: Ու այդ պահին Մագդաղենացու ձեռքի սպիտակ ձուն կարմրում է: Եվ այդպես Քրիստոնյաներն իրար Սբ. Հարության տոնին կարմիր ձու են նվիրում (ոչ թէ այլ գույներ), ու ասում, «Քրիստոս Հարյավ ի մեռելոց»: