Թյուրքական պետությունների կազմակերպությունը նոր ֆորում կանցկացնի

Թյուրքական պետությունների կազմակերպությունը նոր ֆորում կանցկացնի

Սեպտեմբերի 13-14-ը Ստամբուլում տեղի կունենա մուլտիմոդալ փոխադրումների և լոգիստիկայի թեմակով համաժողով, որին կմասնակցեն Թյուրքական պետությունների կազմակերպության (OTG) անդամ երկրների ներկայացուցիչները։

Ինչպես հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը, միջոցառման նպատակն է զարգացնել գործընկերությունները և խթանել մատակարարման գլոբալ շղթաների կայունությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Կենտրոնական և Հարավային միջանցքների երկայնքով մուլտիմոդալ տրանսպորտային ուղիների զարգացմանը:

Նշվում է, որ համաժողովի մասնակիցները կքննարկեն ենթակառուցվածքների զարգացման, արդիականացման և կարողությունների զարգացման ռազմավարությունները, ներառյալ ներդրումային հնարավորությունները և ֆինանսավորման մոդելները: