Վարձով վերցրած մեքենան փորձել է վաճառել և հայդա՝ Բագրատաշեն

Վարձով վերցրած մեքենան փորձել է վաճառել և հայդա՝ Բագրատաշեն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Սուրեն Հարությունյանի Ֆաթալյանի դատաքննությունը։ Նա, ըստ մեղադրական եզրակացության, ամսական 100 հազար դրամ վարձավճարով վերցրած է եղել Երևանի բնակիչ Ղուկաս Նորայրի Եղիազարյանին պատկանող, նրա կնոջ` Յանա Եղիազարյանի անվամբ հաշվառված «Մերսեդես C180 մակնիշի 35OQ 415 համարանիշի ավտոմեքենան և փաստացի հնարավորություն ունենալով այն տիրապետելու, 2018թ.հունվարի 19-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում խարդախությամբ ավտոմեքենան ներկայացրել է՝ որպես իր սեփական, ապա 1.301.292 ՀՀ դրամին համարժեք 2700 ԱՄՆ դոլար գումարով վաճառել է Վազգեն Մելիքսեթյանին։

Գումարի մի մասն էլ՝ 1200 ԱՄՆ դոլար, հետագայում Մելիքսեթյանից վերցնելու պատրվակով, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Մելիքսեթյանից հափշտակել է իր դիտավորության մեջ ընդգրկված խոշոր չափի` 724.500ՀՀ դրամին համարժեք 1500ԱՄՆ դոլար գումար և հաջորդ օրը` 20-01-2018թ. Ժամը 23:42-ին Բագրատաշենի անցակետով հատել է ՀՀ սահմանը: