Պատրաստ եմ անկեղծ և արժանահավատ վկայություններ տալ․ Կարեն Հեքիմյան

Պատրաստ եմ անկեղծ և արժանահավատ վկայություններ տալ․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գագիկ Ջհանգիրյանի՝ ՍԴ դատավորի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ լուրերին՝ նշելով, որ պատրաստ է վկայություններ տալ․
«Ուրեմն, անընդհատ շոշափվում է Ջհանգիրյան Գագիկի` ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվելու խնդիրը: Հիմա, հայտարարում եմ, որ 1995թ, երբ Ջհանգիրյան Գագիկը ՀՀ ԿԸՀ-ի նախագահի տեղակալն էր, ես թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն էի: Հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն իմ և բոլորիս երեխաների ապագայի, հանուն Աստծո հայտարարում եմ, որ պատրաստ եմ անկեղծ և արժանահավատ վկայություններ տալ 1995թ ՀՀ ԱԺ ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ: Եվ եթե իրականում մենք ապրում ենք իրավական երկրում, ապա վկայություններս պետք է էական ազդեցություն ունենան: Առայժմ այսքանը»,- գրել է Հեքիմյանը։