«Բարսայի» մարզիչը պաշտոնա՞նկ կարվի

«Բարսայի» մարզիչը պաշտոնա՞նկ կարվի

Կատալոնական «Բարսելոնայում» կրքերն ավելի են թեժանում։ Բանն այն է, որ Իսպանիայի առաջնության ավարտին ընդամենը մի քանի հանդիպում է մնացել, իսկ «Բարսան» այս պահի դրությամբ գոնե մրցաշարային աղյուսակում չեմպիոնության համար պայքարում զիջում է Մադրիդի «Ռեալին»։ Կապտանռնագույները վերջին շրջանի անհաջողություններց հետո վաստակել են 69 միավոր, և երկու միավորով հետ են մնում արքայական ակումբից ։
Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կարող է պաշտոնանկ արվել, եթե թիմը առաջիկա երկու խաղերում պարտվի «Ատլետիկոյին» կամ «Վիլյառեալին»: Այս մասին գրում են իսպանական լրատվամիջոցները։

 Կատալոնական ակումբի ղեկավարությունը որոշել է, որ Սետյենին պաշտոնանկ անելու դեպքում գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի «Բարսելոնա Բ»-ի մարզիչ Խավյեր Գարսիա Պիմյենտան: 

«Ատլետիկոյի» դեմ հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին։