«Չելսի» տեղափոխվելու համար նախապայմաններ է առաջ քաշել

«Չելսի» տեղափոխվելու համար նախապայմաններ է առաջ քաշել

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը համաձայնվել է տեղափոխվել «Չելսի», սակայն պայմանագիրը ստորագրելու ժամանակ ակումբի ղեկավարության հետ, առաջ է քաշել երկու նախապայման։

Ինչպես հայտնում է The Sun պարբերականը, նախ Զիդանը հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունից պահանջում է 200 միլիոն ֆունտ ստեռլինգ, ակումբը հզորացնելու համար, եւ բացի այդ պահանջել է, որ ակումբում պահվի կիսապաշտպան Էդեն Ազարը, որը շուտով տեղափոխվելու է արքայական ակումբ՝ Մադրիդ։

Նշենք, որ «Չելսիում» ակտիվ քննարկվում է մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ պայմանագիրը խզելու հարցը։