Ո՞ւր ես Աննա Հակոբյան, քույրդ ամուսնուդ եղբոր հետ Ջդրդուզում թեյ է խմում ու մուղամ է լսում

Ո՞ւր ես Աննա Հակոբյան, քույրդ ամուսնուդ եղբոր հետ Ջդրդուզում թեյ է խմում ու մուղամ է լսում

Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ Շուշիում մեկնարկեց մուղամի փառատոնը: Ու՞ր ես Anna Hakobyan, քույրդ ամուսնուդ եղբոր հետ Ջդրդուզում թեյ է խմում ու մուղամ է լսում: Ասեցիր ու արեցիր: Պատերազմի առաջին օրերին եկել, աչքերդ վերուվար անելով, շուրթերդ փքած, մեզ պատմում էիր, որ մեր իրական թշնամին ռուսն է: Անամո՜թ, դաժան կին,մեր թշնամին դու, քո ամուսինն ու Արցախում ձեր  կամակատարն է: Դուք պիտի չքվեք, անհետանաք ու այդժամ Հայաստանն ու Արցախն ապագա կունենան, իսկ այդ ապագայում ձեր սերունդների հետքն էլ չի լինելու: ՏՂԱՆԵ՜Ր ՀԱՅԸ պիտի դեռ արժանանա աչքերը հառել երկինք և ներողություն աղերսել...»։