Աջակցել են իրանական միջուկային գործարքին 

Աջակցել են իրանական միջուկային գործարքին 

Քաթարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման ալ-Թանին կոչ է արել Միացյալ Նահանգներին եւ Իրանին նվազեցնել լարվածությունը եւ ընդգծել է, որ կարեւորում է Թեհրանի եւ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի միջեւ երկխոսությունը։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։ Քաթարը այսպիսով, ԱՄՆ-ին եւ Իրանին «դրական քննարկումների» կոչ է արել։

Դոհայից հնչած այս հայտարարությունը հատկանշական է նրանով, որ Իրանական միջուկային գործարքի բանակցությունների մասնակիցները պատրաստվում են սկսել ուղիղ բանակցությունների չորրորդ եւ վճռական փուլը, որպեսզի փորձեն վերականգնել Թեհրանի հետ Միջուկային գործարքի համաձայնագիրը։ «Մենք ամուր ռազմավարական հարաբերություններ ունենք Վաշինգտոնի հետ եւ լավ հարաբերություններ ունենք Թեհրանի հետ։ Մենք նաեւ չենք ուզում, որ աճի լարվածությունը, որը բացասաբար կազդի Քաթարի եւ ռեգիոնի վրա»,- ասել է նախարար ալ-Թանին։