Առաքել Մովսիսյանի եւ նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Առաքել Մովսիսյանի եւ նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Հուլիսի 1-ին Սնանկության դատարանի դատավոր Բագրատ Մկրտչյանի որոշմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եւ նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Մայիսի 25-ին «Ամերիաբանկ»-ը դիմել էր սնանկության դատարան Մովսիսյանին սնանկ ճանաչելու պահանջով:

Դատարանը ծանուցումներ էր ուղարկել Առաքել Մովսիսյանին դիմումում նշված պարտապանի բնակության եւ հաշվառման վայրի հասցեով: Ծանուցմանը դատարանը կցել էր դիմումը եւ որոշումը՝ պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ՝ իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները հետ են վերադարձվել դատարան՝ առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով՝ «Չպահանջված»:

Նկատի ունենալով, որ Մովսիսյանը բացակայում է իր բնակության (գտնվելու) վայրից եւ վերջինիս բնակության վայրը չի բացահայտվել՝ դատարանը գտել է, որ նրա եւ նրա գույքի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում:

Այսպիսով, ըստ որոշման, Մովսիսյանի եւ նրա գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Իսկ որեւէ գույք հայտնաբերելու դեպքում արգելանք կդրվի դրա վրա: