Մեսսին ամենաթանկ վճարվող հայտնիների ցանկում 4-րդն է, ով է առաջինը

Մեսսին ամենաթանկ վճարվող հայտնիների ցանկում 4-րդն է, ով է առաջինը

Forbes հանդեսը կազմել է մոլորակի ամենաբարձր վճարվող հայտնիների ցանկը, որտեղ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին գրավել է չորրորդ հորիզոնականը։ Նրա եկամուտը նախորդ տարի կազմել է 127 միլիոն դոլար։ Առաջին հորիզոնականում երգչուհի Թեյլոր Սվիֆթն է՝ 185 միլիոն դոլար եկամտով։ Ոչ պակաս հայտնի ֆուտբոլիստներ Ռոնալդուն եւ Նեյմարը՝ համապատասխանաբար 109 միլիոն եւ 105 միլիոն դոլար եկամտով, 6-րդ եւ 7-րդ հորիզոնականներում են։