Մեղրիի քաղաքապետի ԺՊ-ն ԱԻՆ ծառայողների աշխատանքն էլ է գնահատում

Մեղրիի քաղաքապետի ԺՊ-ն ԱԻՆ ծառայողների աշխատանքն էլ է գնահատում

Համայնքի ղեկավարի սպասվելիք ընտրություններին ընդառաջ Մեղրիի համայնքապետի ԺՊ, ՔՊ-ական Արարատ Թումանյանն այնքան է մտել դերի մեջ, որ նույնիսկ իր ենթակայության տակ չգտնվող անձանց աշխատանքն է գնահատում ու շնորհակալագրեր տալիս։

Մեր ձեռքի տակ է հայտնվել շնորհակալագրի օրինակ, որում համայնքապետի ԺՊ-ն «Աշխատանքի հմուտ կազմակերպման, անձնուրաց, անխոնջ և բարեխիղճ ծառայության, բարձր պատասխանատվության համար» պարգևատրել է ԱԻՆ-ի Սյունիքի ՄՓՎ-ի Մեղրիի հրշեջ- փրկարար սերժանտին։ 

Թե ինչպե՞ս է համայնքի ղեկավարը հասկացել, որ սերժանտը անխոնջ և անձնուրաց է ծառայում, դժվար է ասել, սակայն հոկտեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ կարելի է նաև այսպես սրտեր շահել։

Ի դեպ, համայնքի ղեկավարի ԺՊ-ի կողմից սա առաջին «լավությունը» չէ, նրա հրամանով պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով պարգևատրվել էր պաշտոնը ընդամենը մի քանի ամիս առաջ զբաղեցրած Ագարակի վարչական ղեկավարը, և իր նորանշանակ տեղակալը՝ պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով՝ 230 հազար դրամով։