Հայաստան- Լիխտենշտեյն խաղի տոմսերն սպառվել են

Հայաստան- Լիխտենշտեյն խաղի տոմսերն սպառվել են

ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրում կայանալիք Հայաստան – Լիխտենշտեյն հանդիպման բոլոր տոմսերն սպառվել են՝ տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: 5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով 2-րդն է: Գերմանիայի հավաքականը գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը վաստակած 12 միավորով:

Նշենք, որ տոմսերը վաճառվում էին օգոստոսի 28-ից։

Տոմսերի արժեքն էր՝

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 6000 և 8000 դրամ։

Յուրաքանչյուր անձ կարող էր ձեռք բերել առավելագույնը 5 տոմս՝ ներկայացնելով անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը: