ՄԱԿ-ը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնությունների ձեռքբերումը

ՄԱԿ-ը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնությունների ձեռքբերումը

ՄԱԿ-ը ողջունել է Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք շատ շնորհակալ ենք ռուսական իշխանություններին, այն բանի համար, ինչը նրանք արել են»,- հայտարարել է Դյուժարիկը, հավելելով, որ Գուտերեշը «թեթեւացած խորը շունչ է քաշել» իմանալով ձեռք բերված պայմանավորվածություների մասին։ Դյուժարիկը նաեւ ասել է, որ ՄԱԿ-ում հույս ունեն, որ ձեռք բերված պայմանավորվածորւթյունները վերջ կդնեն քաղաքացիական բնակչության տառապանքներին եւ պատրաստ են իրենց կողմից անել հնարավորը դրանց աջակցման եւ կյանքի կոչման համար։