Թուրքիան Ռուսաստանի հետ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի հանդեպ կիրականացնի դիտորդական առաքելություն․ Էրդողան

Թուրքիան Ռուսաստանի հետ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի հանդեպ կիրականացնի դիտորդական առաքելություն․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում հստակեցվել են Ղարաբաղյան կարգավորման գործոընթացում Թուրքիայի՝ ռուս-թուրքական՝ կրակի դադարեցման մոնիթորինգային կենտրոնի շրջանակներում ծավալելիք գործունեությունը։ Ըստ այդմ, Անկարան կիրականացնի միայն դիտորդական հսկիչ գործունեություն ռուս մասնագետների հետ։ Կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում, որտեղ որ կորոշի Բաքվի կենտրոնական իշխանությունը։ Անկարայում կայացած հրադադարը համարել են չափազանց կարեւոր ձեռքբերում Մոսկվայի եւ իրենց համար։