Վայոց Ձորի մարզպետը ներկայացրել է հրաժարականի դիմումը

Վայոց Ձորի մարզպետը ներկայացրել է հրաժարականի դիմումը

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է գրել և ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Նախարարության մամուլի պատասխանատուն մեզ հետ զրույցում ասաց, որ դիմումը «սահմանված կարգով կներկայացվի վարչապետի աշխատակազմ»։

Սեպտեմբերի 24-ին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ որոշում է կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները սեպտեմբերի 24-ին մեկնարկած լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։ 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․
Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն»։