Նոր սպառազինությունների մատակարարում են խոստացել

Նոր սպառազինությունների մատակարարում են խոստացել

Իրանը խոստացել է Ռուսաստանին մատակարարել «երկիր-երկիր» դասի հրթիռներ, ինչպես նաեւ անօդաչուների նոր խմբաքանակ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համապատասխան պայմանավորվածությունն, ըստ հրապարակման, կողմերի միջեւ ձեռք է բերվել հոկտեմբերի վեցին՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբարի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Նրա պատվիրակության կազմում եղել են նաեւ իրանական զինված ուժերը ներկայացնող բարձրաստիճան զինվորականներ։ Ռուսները պատվիրել են հավելյալ անօդաչուներ եւ «Ֆաթեհ» եւ «Զուլֆուղար» տեսակի գերճշտրիտ բալիստիկ հրթիռներ։