Ակտիվիստները շոկոլադե տորթով խփել են Չարլզ III թագավորի դեմքին

Ակտիվիստները շոկոլադե տորթով խփել են Չարլզ III թագավորի դեմքին

Ակտիվիստները շոկոլադե տորթով խփել են Չարլզ III թագավորի դեմքին։

Խոսքը գործչի` թանգարանում դրված մոմե արձանի մասին է, որը փորձել են վնասել «Պարզապես դադարեցրեք վառելիքի կիրառումը» էկոլոգիական շարժման էկոակտիվիստները։ 

«Պահանջը պարզ է. պարզապես դադարեցրեք նավթի և գազի նոր հանքարդյունահանումը», — վանկարկում էին ցուցարարները:

Հետաքրքիր փաստ. «ակցիան» նվիրված է կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովին: Թագավոր Չարլզ III-ը դրա չի մասնակցում:

Նախկինում նմանատիպ ակցիաներ էին իրականացրել Գերմանիայում Կլոդ Մոնեի «Խոտի դեզը» նկարի, ինչպես նաև Լոնդոնում Վան Գոգի «Արևածաղիկների» հանդեպ։