Պարոն Փաշինյան, էս ի՞նչ ես խոսում ԱԺ ամբիոնից...

Պարոն Փաշինյան, էս ի՞նչ ես խոսում ԱԺ ամբիոնից...

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Պարոն Փաշինյան,էս ի՞նչ ես խոսում ԱԺ ամբիոնից...
Ի՞նչ Երևանի ավագանու «Իմ քայլ» խմբակցության իրավական վերլուծություն, ի՞նչ ավագանին Երևանի օրենսդիր մարմին:
Հայաստանում միակ օրենսդիր մարմինը Ազգային ժողովն է և հերիք է «լոլո» կարդաս ԱԺ ամբիոնից: Ամոթ է էլի:

Հ.Գ.
ԱԺ պատգամավորները ունեն սահմանադրական իրավունք քննիչ հանձնաժողով ստեղծելու և վերջ»:

Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ Երեւանի քաղաքապետարանին նվիրաբերված Կամազների հետ կապված՝ ԼՀԿ առաջարկով, ԱԺ քննիչ հանձնաժողով պետք է ստեղծվեր եւ արդեն իսկ ստեղծվել էր, սակայն իշխանությունը հանկարծ հասկացավ, որ ԱԺ-ն իրավունք չունի Երեւանին առնչվող հարցերով հանձնաժողով ձեւավորել։