Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել են նաեւ վայրի կենդանիները

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել են նաեւ վայրի կենդանիները

Հնդկաստանում, որտեղ կորոնահամաճարակային իրավիճակը աղետալի է արդեն օրեր շարունակ, կորոնավիրուսային հիվանդությամբ սկսել են վարակվել վայրի կենդանիները: Մասնավորապես, Հայդարաբադ քաղաքում, որը գտնվում է Հնդկաստանի հարավում առյուծների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին հայտնում է Times of India պարբերականը: Նշենք, որ վ վայրի կենդանիների վարակման դեպք արձանագրվել էր Նյու-Յորքի Բրոնքսի կենդանաբանական այգում: Կենդանիներից կատարվել է նմուշառում: Իրականացվում է նրանց մոտ հայտնաբերված կորոնավիրուսի շտամմի հետազոտություն: