Կստեղծեն նոր արգելոց

Կստեղծեն նոր արգելոց

Կստեղծեն նոր արգելոց 
Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, Զեմո Իմերեթիայի հայտնի Ռաչինսկու լեռների հարավային հատվածում՝ Սաչխերեի շրջանի տարածքում, ստեղծվելու է նոր արգելոց։ Նոր արգելոցը, որը կոչվելու է Քվերեթիի արգելոց, ընդգրկելու է 14 797 հեկտար տարածք։ Նպատակը այն բնական պայմանների պահպանումն է, որը անհրաժեշտ է վայրի բնության ներկայացուցիչների, տեսակների խմբերի, կենսացենոզների եւ ոչ օրգանական կազմավորումների համար, ինչպես նաեւ էկոհամակարգերի եւ նշված սահմաններում կենսաբազմազանության վերականգնման ու պաշտպանության համար։

Նշվում է նաեւ, որ նոր արգելոցի տարածքում բնակվում են վրացական «Կարմիր գրքում» ընդգրկված կաթնասոններ՝  արջեր, լուսաններ, ջրասամույրներ, ավելի հազվադեպ՝ կովկասյան եղնիկներ և եղջերուներ։ Արգելոցը գործելու է հաջորդ տարվա հունվարի մեկից։ Այս ընթացքում կձեւավորվի Քվերեթիի արգելոցի քսաներեք հոգանոց աշխատակազմը։